Վահան Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    55%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Վահան Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները

Վահան Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը եւ արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։

Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։

Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020թ․-ին համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։

Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։

Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։

Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:

«Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 43.000 այցելուներ, 600 արդյունաբերական ընկերություններ։

***

ՌԴ կատարած այցի շրջանակում հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։

ՀՀ կառավարության և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 10 տարի գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք է հանդիսացել, ավարտվել է 2018 թ․-ին: Փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական և տեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019 թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը: Համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:

Թեմայի այլ նորություններ