Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով

Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով

Հայաստանը հետևում է աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հետ կապված գործընթացներին և բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Արդեն 8 պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ, որը վերջինն է: Տեսնենք՝ քանի պատվաստյութ վերջնական կհաստատվի: Ուշադիր հետևում ենք, թե որ դեպքում գործընթացն ինչպես է ընթանում: Երբ կունենանք ամբողջական փաթեթն այն մասին, թե ինչպես անցան փորձարկումները, նոր միայն կկարողանանք կողմնորոշվել: Իհարկե, մի քանի ուղղություններով բանակցություններ են վարվում, որպեսզի ռիսկի խմբերի համար կարողանանք արագ ապահովել պատվաստանյութ:  Կարծում եմ մինչև գարուն հստակեցումներ կլինեն»,-ասաց Լուսինե Պարոնյանը:  Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերվի՞, Լուսինե Պարոնյանը նշեց, որ դեռ այդպիսի միջոցառումներ չկան:

Թեմայի այլ նորություններ