Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    23%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    16%
    5 կմ/ժ
  • Լոռի 20°C
    16%
    5 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    39%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    23%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    29%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    36%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 583.21
  • Ռուբլի = 6.4568
  • Դոլար = 493.24

Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում

Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում

Հանրապետությունում ուսուցիչների թեստավորման գործընթացի կեսն արվել է, հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Սեպտեմբերի 7-ից հանրապետությունում իրականացվում է ուսուցիչների դպրոցական անձնակազմի թեստավորում: Անձնակազմի մեծ քանակը հաշվի առնելով՝ երկու շաբաթում թեստավորման գործընթացը հնարավոր չէր ամբողջական ավարտին հասցնել: Կարծում եմ, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ուսուցիչների թեստավորումը կավարտվի»,-ասաց Լուսինե Պարոնյանը:

Թեստավորված ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի շրջանում է հաստատվել կորոնավիրուս: Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունեցել: Ներկայում 300-ից ավելի աշխատակից ինքնամեկուսացած է, բարդ դեպքեր չկան, նրանք իրենց տանն են:

Այս ընթացքում հաճախակի հանդիպող դեպքերից է այն, որ թեստի դրական պատասխան ունենալուց հետո ուսուցիչները վճարովի թեստավորում են կատարել, որի արդյունքը եղել է բացասական: Դժգոհություններ եղան ուսուցիչների շրջանում, որ ամեն դեպքում նրանք ստիպված են ինքնամեկուսանալ: Լուսինե Պարոնյանը նշեց, որ իրենց լաբորատորիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցել է որակի արտաքին հսկողություն, 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է ցույց տվել:

«Մեր լաբորատոր կարողությունները կասկածի տակ դնել չի կարելի: Եթե անգամ տարբեր են արդյունքները միևնույն է խնդիր կա, և անձը պետք է մեկուսանա, նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում: Ինչ վերաբերում է թեստավորման արդյունքների տարբերությանը, ապա բազմաթիվ գործոն կարող է ազդել՝ սկսած նմուշառման տեխնիկայից, վերջացրած թեստավորումից առաջ հաց ուտելով, ջուր խմելով»,-ասաց նա: Լուսինե Պարոնյանը: Նա հորդորում է անիմաստ գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաներ, միևնույն է, եթե սկզբում դրական է եղել, ապա պետք է ինքնամեկուսացվեն:

Թեմայի այլ նորություններավելին