Թարմացում. 04.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419, Արցախում՝ 54 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    32%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Թարմացում. 04.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419, Արցախում՝ 54 նոր դեպք

Թարմացում. 04.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419, Արցախում՝ 54 նոր դեպք

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք: Իրականացվել է 7438 թեստավորում: Առողջացել է 963 պացիենտ, մահվան դեպքերը 25-ն են:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 է:
 
Ընդհանուր կատարվել է 2 396 894 թեստավորում: 
 
Դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր:
 
Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24899 քաղաքացու հետազոտություն, որից 4173-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Թեմայի այլ նորություններ