ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    49%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    38%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները

ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է ստուգայցերը շարունակելու մասին և տնտեսվարողներին կոչ է արել զերծ մնալ խախտումներից: Ստորև ներկայացնում ենք ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունը.

«Տեսչական մարմնի ծառայողներն  իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:

Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ»:

Թեմայի այլ նորություններ