Պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի փետրվարի առաջին կեսին. Գայանե Սահակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    20%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    33%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    43%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    14 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    17%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    34%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    17%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20301
  • Դոլար = 392.602

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի փետրվարի առաջին կեսին. Գայանե Սահակյան

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի փետրվարի առաջին կեսին. Գայանե Սահակյան

Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որևէ բարդություն չի գրանցվել: Ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել:

«Մենք ստացել ենք օգնություն 15 հոգու համար, այո, առողջապահության նախարարից բացի, այլ անձինք ևս պատվաստվել են, այդ թվում՝ նաև ես: Որևէ մեկի մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի գրանցվել: Նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, այն է՝ ներարկվող հատվածում կարող է առաջանալ կարմրություն, տեղային ցավ, չի նկատվել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ է «Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումների գործը, ըստ որի, առաջին դեղաչափից հետո արդյունավետությունը գնահատվել է 91.4 տոկոս, երկրորդ դեղաչափից հետո այն հասնում է 94 տոկոսի:

«Մեկ եզրույթ էլ կա, պատվաստանյութը հիմնականում կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը: Կարող է մարդը վարակվել, թեթև կլինիկական ընթացք ունենալ, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն արդյունավետ չէ»,- նշեց Գայանե Սահակյանը:

Հայաստանում արդեն կա պատվաստանյութի ձեռքբերման գործող պայմանագիր` ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: 

Հայաստանում նախևառաջ կպատվաստվեն բարձր ռիսկայնություն ունեցող խմբերը, ըստ մասնագետների՝ բնակչության 10 տոկոսը: Պատվաստանյութերի ձեռքբերման բանակցություններ են վարվում ռուսական և արևմտյան ընկերությունների հետ: Բանակցություններ են ընթանում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն,  Pfizer-BioNTech-ը,  «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, AstraZeneca-ը:

Ըստ Գայանե Սահակյանի՝ պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի մինչև փետրվարի առաջին կեսը:

Թեև այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակի մեղմացում կա, մեր երկրում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով:

Մասնագետները այս երկարաձգումը պայմանավորում են աշխարհում տիրող իրավիճակով և կանխատեսում են, որ Հայաստանում նույնպես կարող է լինել կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկում:

Այժմ որոշակի սրում է սպասվում նաև Նոր տարվա և դպրոցների բացման հանգամանքով պայմանավորված: Երեկ ընդունված որոշումը, սակայն, կարանտինի հետ կապված որոշ սահմանափակումների մեղմացում է նախատեսում:

Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները և օտարերկրացիները մեր երկիր կարող էին մուտք գործել միայն օդային ճանապարհով և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բացասական թեստով, նոր որոշմամբ Հայաստան մուտքը հնարավոր է նաև ցամաքային ճանապարհով:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի խոսքով՝ երկրորդ գլոբալ փոփոխությունը, որն արվել է այս որոշմամբ, մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները:

«Այսինքն՝ մենք ունեինք որոշակի սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների՝ համերգներ, տոնախմբություններ, ինչպես նաև թաղումներ, հարսանիքներ, նման տեսակի հավաքների ժամանակ առկա էր սահմանափակում՝ մինչև 60 հոգի: Երեկվա որոշմամբ այդ սահմանափակումը վերացվել է»,- ասել է Նունե Բակունցը: 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․
 
Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը, սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։
 
Մասնավորապես,
 
ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով
 
- ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ
 
կամ՝
 
- սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում, և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում:
 
Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը։ Նախկինում միջացառման մասնակիցների թույլատրելի թիվը 60 էր։
 
Հանվել են նաև փակ տարածքներում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները․ նախկինում թույլատրվում էին միայն որոշ միջոցառումներ։
 
ԱԱՏՄ-ն սահմանին ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարում է զննություն, ստուգում COVID թեստի բացասական պատասխանի առկայությունը, ծանուցում ինքնամեկուսացման պայմանների մասին։
 
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ https://www.hlib.am/10772-2/։
 

Թեմայի այլ նորություններ