Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք․ առողջացել է 144 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    33%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք․ առողջացել է 144 մարդ

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք․ առողջացել է 144 մարդ

Փետրվարի 27-ին՝  ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 572 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ