Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    46%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    35%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    38%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637544 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Ունենք 224 առողջացած և մահվան 8 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Հանրապետությունում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում:
 
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Թեմայի այլ նորություններ