Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք, առողջացել 213 քաղաքացի, Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    53%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    57%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    34%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք, առողջացել 213 քաղաքացի, Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք, առողջացել 213 քաղաքացի, Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ը` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և  մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք՝ հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
 
Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
 
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում մեկ վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:
 
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
 

Թեմայի այլ նորություններ