Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել 603 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել 603 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել 603 քաղաքացի

Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ը` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:

Արցախում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումները:

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, ինչի արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր եղանակով բուժվում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում:

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17 923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով:

Թեմայի այլ նորություններ