Հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, առողջացել 436 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, առողջացել 436 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, առողջացել 436 մարդ

Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է:
 
Հունվարի 18-ին Արցախում կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
 
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 551 թեստավորում:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Թեմայի այլ նորություններ