Հանրային վայրերի աշխատակիցները կպատվաստվեն կամ քովիդի թեստ կհանձնեն. նախարարությունը նոր սահմանափակումներ է մշակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    60%
    1 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    34%
    4 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Հանրային վայրերի աշխատակիցները կպատվաստվեն կամ քովիդի թեստ կհանձնեն. նախարարությունը նոր սահմանափակումներ է մշակում

Հանրային վայրերի աշխատակիցները կպատվաստվեն կամ քովիդի թեստ կհանձնեն. նախարարությունը նոր սահմանափակումներ է մշակում

Առողջապահության նախարարությունը մշակել է սահմանափակումների նոր փաթեթ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ: Ինչպես նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, սահմանափակումները վերաբերելու են հանրային ծառայությունների ոլորտին և պետական աշխատողներին:

«Մենք առաջարկում ենք, որ հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ թեստավորվեն քովիդի դեմ, որովհետև համավարակը տարիուկեսից ավելի է՝ շրջանառվում է: Մշտապես տարբերակներ ենք քննարկում, թե ո՞ր փաթեթը ե՞րբ կիրառելի դարձնել: Այս պահին մենք առաջարկել ենք հանրային ծառայությունների և պետական ծառայությունների աշխատակիցների համար, որովհետև նրանք վարակի տարածման թիրախ են, շատ են շփվում ունենում այլ մարդկանց հետ»,- ասաց նա:  

Նոր սահմանափակումներով նախարարությունը առաջարկում է աշխատակիցներին ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ: Եթե անձը պատվաստված չէ, ապա պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնի քովիդի թեստի բացասական պատասխան:

Ըստ Ավանեսյանի՝ չնայած կորոնավիրուսային հիվանդության թվերը դանդաղ, բայց նորից աճում են Հայաստանում, դրան զուգահեռ ավելանում է պատվաստվել ցանկացողների տեմպը: Նրա խոսքով՝ պատվաստումային բարձր ցուցանիշով ակտիվ են Շիրակի մարզը, Արմավիրի և Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը: Իրավիճակը մի փոքր ցածր է Վայոց ձորի մարզում, Լոռիում:

Թեմայի այլ նորություններ