Աշնանը Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովակս» պատվաստանյութերը. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Աշնանը Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովակս» պատվաստանյութերը. Ավանեսյան

Աշնանը Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովակս» պատվաստանյութերը. Ավանեսյան

Մինչև այս տարվա աշնան սկիզբ կամ այս տարվա աշնան վերջ Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութի առաջին խմբաքանակը մեկ դեղաչափի չափով: Նախատեսվում է, որ նույն ժամանակաշրջանում կներկրվի նաև «Նովովակս» պատվաստանյութը:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մեզ մոտ արդեն օգտագործվում է երեք պատվաստանյութ, պատվաստվել է 70 հազար մարդ: Կանխատեսում ենք, որ արձակուրդներից հետո, մինչև ուսումնական տարվա մեկնարկը գնալ պատվաստումների, պատվաստումների որևէ մտահոգիչ դեպք չենք ունեցել»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում պատվաստումները իրականացվում են Սպուտնիկ Վ, Աստրազենեքա, Կորոնավաք պատվաստանյութերով: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ`կատարվել է 64293 պատվաստում։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա`անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Թեմայի այլ նորություններ