Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից՝ շարունակելով բուժվել տանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    49%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից՝ շարունակելով բուժվել տանը

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից՝ շարունակելով բուժվել տանը

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։ 

Հունվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության, որը բարեհաջող էր անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ էին եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ, թեստի պատասխանը դրական էր եղել:

Բարձր ջերմության եւ երկկողմանի թոքաբորբի պատճառով նրան հունվարի 13-ին տեղափոխել էին հիվանդանոց:

Թեմայի այլ նորություններ