ԱՆ-ն նախապատրաստում է պատվաստումները խթանելու, ինչպես նաև որոշակի սահմանափակումների փաթեթներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    77%
    3 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    42%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    77%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 569.85
  • Ռուբլի = 6.61464
  • Դոլար = 485.938

ԱՆ-ն նախապատրաստում է պատվաստումները խթանելու, ինչպես նաև որոշակի սահմանափակումների փաթեթներ

ԱՆ-ն նախապատրաստում է պատվաստումները խթանելու, ինչպես նաև որոշակի սահմանափակումների փաթեթներ

Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելելուն միտված որոշակի սահմանափակումների փաթեթներ, որոնք շուտով կներկայացվեն կառավարությանը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ և սահմանափակումների, և խրախուսման, փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։ Եթե նախկին շտամների պարագայում պատվաստման համար բնակչության թիրախային ցուցանիշ էր վերցվում 65 տոկոսը, ներկայում այս «դելտա» շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ընդհանուր ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելիի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակի առումով, ըստ նրա, տարածաշրջանում բավական լարված է իրավիճակը, բայց Հայաստանում պահպանվում է կայուն իրավիճակ։ «Բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ թվերի կտրուկ աճ չունենանք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ