Զբաղվածության ապահովման ծրագրեր՝ Հայաստանում բնակվող արցախցիների համար. ովքեր և ինչքպես կարող են դիմել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    47%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    40%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    47%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    62%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    47%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.202
  • Դոլար = 396.758

Զբաղվածության ապահովման ծրագրեր՝ Հայաստանում բնակվող արցախցիների համար. ովքեր և ինչքպես կարող են դիմել

Զբաղվածության ապահովման ծրագրեր՝ Հայաստանում բնակվող արցախցիների համար. ովքեր և ինչքպես կարող են դիմել

Շարունակվում է ՀՀ-ում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում և կորցրել են իրենց հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ  գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ամսական տրամադրվում է 100,000 դրամ զուտ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34,000 դրամի չափով:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Երկու ծրագրերում ընդգրկվելու դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ https://bit.ly/3OUAnO1 հղումով լրացնելով համապատասխան դիմումը։

Թեմայի այլ նորություններ