Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    35%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.21651
  • Դոլար = 390.04

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար»  պարբերականը տեղեկացնում է, որ  այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ  ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք: Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Թեմայի այլ նորություններ