Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    32%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է աարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները․

– Առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ դա այսօր նշանակում է զենք վերցնել եւ կռվել հանուն այդ իրավունքների:

– Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ, և կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը:

– Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձեւավորեն ինքնապաշտպանական ջոկատներ եւ բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

– Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ:

– Այո, Ադրբեջանի ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում:

– Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը. մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից:

– Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին: Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետեւ մենք ցեղասպանություն տեսած եւ ապրած ժողովուրդ ենք:

– Մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Եվ մենք պետք է նայենք իրենց ու իրենց աչքերի մեջ ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ եւ չխնայել ոչինչ:

– Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես:

Թեմայի այլ նորություններ