«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 11°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    71%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    45%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    71%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար։ Այս մասին «New Musical Express»-ին ասել են խմբի անդամները:

Հիշեցնենք, որ վերջերս աշխարհահռչակ ռոք խումբ «System Of A Down»-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ թողարկեց՝ «Protect The Land» («Պաշտպանենք երկիրը») եւ «Genocidal Humanoidz» («Ցեղասպան մարդասիրություն») խորագրերով՝ այդ կերպ փորձելով աջակցել Արցախին:

«New Musical Express»-ի հետ զրույցում SOAD-ի անդամ Դոլմայանն ասել է՝ իրենք հույս ունեն, որ այն, ինչ եղել է 1915 թվականին, այժմ չի կրկնվի. «Այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանությունը, հույս ունենք՝ չի կրկնվի»:
Իսկ Սերժ Թանկյանը նշել է, որ իրենց նպատակը անարդարության մասին բարձրաձայնելն է. «Մենք ուզում ենք, որ մարդիկ ուշադրություն դարձնեն անարդար հակամարտությանը և դա փորձում ենք անել երգեր թողարկելու միջոցով: Որպեսզի մարդիկ իրենց հերթին կարողանան տեղեկացնել իրենց կառավարական մարմիններին, որոնք կարող են պատշաճ արձագանքել»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ SOAD-ը որոշեց 15 տարվա դադարից հետո նոր երգեր թողարկել, խմբի անդամները նշել են. «Որպես System Of A Down՝ սա անհավանական առիթ էր մեզ համար միավորվելու և ամեն ինչ մի կողմ դնելու ու խոսելու մեր ազգի մասին՝ որպես մեկ մարդ»:

Նրանք նաև իրենց երախտագիտությունն են հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել Արցախի համար. «Մենք լցված ենք երախտագիտությամբ բոլոր նրանց հանդեպ, ովքեր Արցախի ժողովրդի համար ցուցաբերել են աջակցություն, որի շնորհիվ ավելի քան 600 հազար դոլար նվիրատվություն է կատարվել: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված խաղաղ բնակիչներին, երիտասարդներին և ծերերին, որոնք տուժել են սարսափելի ռազմական հանցագործությունների հետևանքով, ինչը հասցրել են Ադրբեջանն ու Թուրքիան:

Խմբի անդամները նաև ասել են, որ իրենց համար կարևոր է, որ ճշմարտությունը բոլորը իմանան. «Մեր չորսի համար կարևոր է կիսվել ճշմարտությամբ ձեզ հետ: Դա մեր նախնիների, մեր մշակույթի և մեր ազգի համար է»:

Թեմայի այլ նորություններ