Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացել են Ռուսական կենտրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    44%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    39%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    40%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    34%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացել են Ռուսական կենտրոնը

Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացել են Ռուսական կենտրոնը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։

Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ֊ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։

«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում», — նշել է Արայիկ Հարությունյանը։


Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։

Թեմայի այլ նորություններ