Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    42%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը

Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 97-րդ օրվա տեղեկագիրը մարտի 16-ի դրությամբ: 

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 38.400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 3370 տոննա ապրանք, գերակշիռ մասը՝ սնունդ ու դեղորայք: 

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 19 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Թեմայի այլ նորություններ