Սոթքի միջադեպ․ նոր մանրամասներ, ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է հայտնի այս պահին և ինչ իրավիճակ է տիրում. ԹԱՐՄԱՑՎԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    14%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    30%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    50%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    16%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    34%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    26%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20525
  • Դոլար = 391.455

Սոթքի միջադեպ․ նոր մանրամասներ, ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է հայտնի այս պահին և ինչ իրավիճակ է տիրում. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Սոթքի միջադեպ․ նոր մանրամասներ, ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է հայտնի այս պահին և ինչ իրավիճակ է տիրում. ԹԱՐՄԱՑՎԱԾ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել։ Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. մեր համապատասխան գերատեսչությունները սա ճիշտ ժամանակին չեն բացատրել. Ռուբեն Ռուբինյան

ՊՆ-ն հերքում է Սոթքի հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին լուրերը նշելով, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է նաև Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:

«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում, այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը: Նա պարզաբանեց խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»։

 

Քանի որ Քարվաճառի ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չի եղել, հիմա երբ Քարվաճառը վերադարձվել է Ադրբեջանին՝ վերջնական սահմանազատում է իրականացվում։ ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։ Նրա խոսքով՝ ինչպես մեր այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերը ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի պետք է իրենց մարտական հենակետերը տեղադրեն, իրենց ծառայությունը կատարեն եւ այլն։

«Որպեսզի որեւէ խնդիր հետագայում չլինի՝ ռուսական կողմի մասնակցությամբ՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները այսօր մի քանի ժամ իրականացրել են այդ աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորների տեղաշարժն այդ տարածքում պայմանավորված է եղել բացառապես դրանով՝ GPS սարքերով հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ ճշգրտել են սահմանները, իրակնացրել են սահմանազատումը, որպեսզի հետագայում որեւէ խնդիր չառաջանա՝ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանցիների համար»,- ասաց Ալթունյանը։

Հարցին՝ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե ադրբեջանցիները 80 հոգով Սոթք են մտել, միջադեպ է եղել՝ ճի՞շտ է, թե՝ ոչ, Ալթունյանը պատասխանեց. «Մենք նման տեղեկատվություն չունենք։ Արդեն որերորդ անգամ ենք փորձում պարզել։ Ես կարող եմ միայն ասել այն, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել՝ սահմանազատման»։

Նա նշեց, որ մեր զինծառայողները տարածքում են. «Այնտեղ մենք շատ հզոր զորամիավորում ունենք, որը երկար տարիներ պաշտպանել է Քարվաճառը։ Վերջին պատերազմի ընթացքում եւս անառիկ մնացած տարածքներից մեկն է եղել որտեղ ադրբեջանցիները որեւէ բան չեն կարողացել անել։ Այնտեղ մեր զինվորականները կանգնած են եւ որեւէ մեկը չի կարող անել մի բան եւ մնալ անպատիժ, դա բացառվում է»։

Հայկական ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը.

Գիտեմ, որ Սոթքի հանքի շուրջ այսօրվա իրադարձությունների հետ կապված շատերիդ մոտ տպավորություն կա, որ ադրբեջանցիներն անարգել խախտել են ՀՀ սահմանը՝ սրանից բխող անպաշտպանության և անկազմակերվածության զգացմամբ։ Ամբողջովին հասկանում եմ։ Բայց իրականությունն այլ է։ Իրականում այս հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանանքներ, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը, մտնում է ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության Ադրբեջանին անցնող Քարվաճառի շրջանի մեջ։
 
Այսինքն՝ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել։ Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել։ Խնդիրն այն է, որ մեր համապատասխան գերատեսչությունները սա ճիշտ ժամանակին չեն բացատրել։ Չեն բացատրել, որ այս հատվածում տեղի չի ունեցել որևէ նոր բան, որը դուրս է նոյեմբերի 10-ի հայտարարության տրամաբանությունից։ Մոտ օրերս ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ գերատեսչությունները առավել արագ, ոչ երկիմաստ ու պարզ ներկայացնեն իրադարձությունները։
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: 

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»,- գրել է Սանոսյանը։

 

Թեմայի այլ նորություններ