Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    50%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    46%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.22641
  • Դոլար = 397

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR

Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն`  Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով: Ինչպես տեղեկացնում է InterLur.com լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:

«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետեւել  թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ:

Թուրքիան դժվարություններ ունի  Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով.  գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:

Կենտրոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, որոնցից 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից: 

Թեմայի այլ նորություններ