Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    34%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 25°C
    24%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    15 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    30%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22854
  • Դոլար = 390.03

Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն

Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն

Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝  1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա  մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները  ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են մարտական գործողությունների Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում»,- մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ