Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    72%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    11 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    68%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ:

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Ա.Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ