Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    64%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը

Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա գալու համար:

«Ես անչափ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում եւ շնորհակալ եմ ձեզ, որ արձագանքեցիք անցյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը եւ առկա խնդիրները հաղթահարելու ու տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը համատեղ քննարկելու առաջարկությանը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է․ «Ստեղծվել են նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար։ Այսօր անհրաժեշտ է նախանշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը, ներառյալ խաղաղապահները, սահմանազատման գծերը»,- նշել է Պուտինը։

«Ղարաբաղում վերակառուցման հարցով զբաղվելու է եռակողմ աշխատանքային խումբը, որը ղեկավարելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդրին: Այս հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարած եռակողմ աշխատանքային խումբը»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ներդնում է իր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար։

«Ռուսաստանը գնահատում է Բաքվի և Երևանի հետ դաշնակցային ու բարիդրացիական հարաբերությունները»,- հավելել է ՌԴ նախագահը։

«Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ու Լաչինի միջանցքում հրադադարի վերահսկման համար հայկական ու ադրբեջանական կողմերի խնդրանքով տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ: Ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտորդական կետ, ևս 4 հավելյալ անցակետեր ապահովում է «միջանցքով» երթևեկությունը: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա: 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Թեմայի այլ նորություններ