Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների տարելիցի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    43%
    19 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    39%
    1 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    34%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    41%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    35%
    12 կմ/ժ
  • Արցախ 24°C
    33%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21482
  • Դոլար = 395.1

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների տարելիցի կապակցությամբ

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները ընդհանուր առմամբ կատարվում են։ Ընդ որում, կարեւոր է, որ Բաքուն եւ Երեւանը պահպանում են իրենց հանձնառությունը հետագա իրականացման եւ բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում իրադրության կայունացման եւ անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ ընկերները։

2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի եւ պահված անձ: Նրանցից Հայաստանին է վերադարձվել 105, Ադրբեջանին ՝ 17: Իր հերթին ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների երեք փաթեթ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը ակտիվորեն ներգրավված է  խաղաղ կյանքի կարգավորման գործում, տարածաշրջան պարբերաբար մարդասիրական օգնություն է հասցվում, ականազերծվում են տարածքներ (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1 937 շենք, մաքրվել է 2 311, 5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա): Վերականգնվում է կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Իրենց տներ են վերադարձել մոտ 53 հազար փախստական։

Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1 581 տոննա հումանիտար բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական եւ հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության առարկաներ) եւ 800 տոննա շինանյութ: Իրականացվել են մարդասիրական ականազերծման աշխատանքներ։ Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ ՝ բոլոր պահված անձանց ազատ արձակումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը նպաստելը, զոհվածների մարմինների հանձնումը եւ ականադաշտերի հավաստի քարտեզների տրամադրումն ամբողջ ծավալով: Արդիական է նաեւ պատմամշակութային եւ պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։

Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետեւողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձեւակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահի, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք բալանսի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական եւ տրանսպորտային ներուժի բացահայտմանը:

Կարեւորում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցումը եւ դրա դելիմիտացման գործընթացի շուտափույթ գործարկումը ՝ հետագա դեմարկացման միջոցով: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։ Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղությամբ գործադրվող ջանքերը ՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Պահանջված նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ներդրումը:

Մենք մեծապես կնպաստենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, կաջակցենք խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակի բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը: Պատրաստ ենք նաև աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջև Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ երկխոսությանը ՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով:

Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին:

Թեմայի այլ նորություններ