ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում ԼՂ-ում. դիտակետերում տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    56%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    2 կմ/ժ
  • Արցախ 14°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում ԼՂ-ում. դիտակետերում տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակվել

ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում ԼՂ-ում. դիտակետերում տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակվել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում արտակարգ իրավիճակների թվի աճի պատճառով տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:

«Քանի որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել կողմերի սահմանազատման գծի երկայնքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են անցկացնում ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործմամբ: Նաև խաղաղապահների կողմից մշակվում են դիրքի վրա պայմանական հարձակումը հետ մղելու տարբեր տարբերակներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։
 
Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունում, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում:
 
««Տագնապի» գործողությունների մարզման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակում են հրաձգային դիրքերում տեղ գրավելը՝ դիրքերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև մայրուղին փակելու համար շարժումը դադարեցնելու նպատակով»,- պարզաբանել են նախարարությունում:
 
ՌԴ ՊՆ-ում պատմել են, որ վարժանքի ժամանակ ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում: «Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել հերթապահ ստորաբաժանումները БТР-82А զրահամեքենաներով»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
 
Ընդգծել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Թեմայի այլ նորություններ