Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    47%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն:

«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում: Հումանիտար օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքների: Առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում գյուղում սովորող դպրոցականներին»,-նշել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:

Նա տեղեկացրել է, որ հետագայում օգնություն են տրամադրելու բազմազավակ ընտանիքներին: Նախատեսում են տրամադրել հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Առաջիկայում հումանիտար ակցիայի շրջանակում երկու դիզելային գեներատոր են հանձնելու: Մեկը դպրոցի համար, մյուսը՝ գյուղի վարչակազմի համար:

Թեմայի այլ նորություններ