Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    36%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    54%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    25%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    36%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.22977
  • Դոլար = 391.455

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ անցել են նոր 40 տեղանոց մանկապարտեզի տեղակայման սոցիալական հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նախատեսված Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Նախօրեին խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խողաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Նշվում է, որ տեղի կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:

Ռուս խաղաղապահներն ավելի վաղ օգնություն են ցուցաբերել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հակամարտության հետևանքով վնասված շրջանային հիվանդանոցների վերականգնման հարցում:   

Թեմայի այլ նորություններ