ՌԴ նախագահը Փաշինյանի կողմից խիզախ քայլ է համարում եռակողմ պայմանավորվածության ստորագրումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    20%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    27%
    20 կմ/ժ
  • Լոռի 18°C
    41%
    8 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    20%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    41%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    20%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.20918
  • Դոլար = 396.758

ՌԴ նախագահը Փաշինյանի կողմից խիզախ քայլ է համարում եռակողմ պայմանավորվածության ստորագրումը

ՌԴ նախագահը Փաշինյանի կողմից խիզախ քայլ է համարում եռակողմ պայմանավորվածության ստորագրումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:

«Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում էին իրենց պատմության դժվարին ժամանակներից մեկը և Հայաստանի ղեկավարությունը, կառավարության ղեկավար-վարչապետը ստիպված էին կայացնել շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշում հայ ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ էին, բայց անհրաժեշտ ու մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ հիմա անհրաժեշտ է աջակցել անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի ապահովվի երկրում խաղաղ կյանքը, կատարվեն բոլոր պայմանավորվածությունները ու աջակցություն ստանան անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում:

Թեմայի այլ նորություններ