Քրգործեր են հարուցվել Արցախի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ. ԱՀ ՏԿԵՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    73%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 628.4505
  • Ռուբլի = 6.79971
  • Դոլար = 521.883

Քրգործեր են հարուցվել Արցախի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ. ԱՀ ՏԿԵՆ

Քրգործեր են հարուցվել Արցախի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ. ԱՀ ՏԿԵՆ

2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների թույլ տված խախտումների վերաբերյալ: Նշված հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ` հայտնում է ԱՀ ՏԿԵՆ-ը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին  համաձայն՝  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:

Նշված գործընթացն իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքների ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՀ ՏԿԵՆ դիմել է ԱՀ դատախազություն, որպեսզի  ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ՝ պարզելու համար՝ արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակո՞ւմ են ԱՀ քրեական օրենսգքրի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ  334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր։

Թեմայի այլ նորություններ