Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    32%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում

Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում: Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում այդ աշխատաքները դեռ չեն իրականացվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին: Աշխատանքները դեկտեմեբերի 1-ին շարունակվել են Հադրութի շրջանում, փրկարարները Հադրութ քաղաք դեռ չեն մտել: 19 դի այդ շրջանում հայտնաբերվել է: Որոնողական աշխատանքները Հադրութի մերձակա տարածքում այս պահին շարունակվում են»,- ասաց Թադևոսյանը:

ԱԻՊԾ ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներ փրկարարները դեռ չեն հասել, բայց վերջին երկու-երեք օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններում:

«Մենք ունենք որոնողական աշխատաքներ իրականացնելու ներուժը, խնդիրը բանակցող կողմինն է. ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, բայց հիմա արդեն թույլտվություն կա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններն ընթանում, իսկ մենք կատարում ենք»,- ասաց Թադևոսյանը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հակամարտության կողմերն են որոշում որտեղ և երբ իրականացնել որոնողական աշխատանքները, իսկ ԿԽՄԿ-ն միջնորդ և աջակից կողմ է այդ հարցում:

«Այո, ԿԽՄԿ-ն աջակցող դեր ունի, սակայն չենք կարող բացատրել կամ մեկնաբանել, թե ինչու են կողմերը այս կամ այն որոշումը կայացրել: Աշխատանքները ընթանում են, և ամեն օր այդ որոնումները տեղի են ունենում, որոնումները չեն դադարեցվել»,- նշեց Ամատունին:

Դեկտեմբերի 1-ին Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները բողոքի ակցիա էին անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածումԷջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցել էր ծնողներին և վստահեցրել բողոքի ակցիա իրականացողներինոր առաջիկա երկու օրում այդ հատվածում որոնողական աշխատաքները իրականացվելու են:

Թեմայի այլ նորություններ