Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ։ Օրվա Ամփոփում 28․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    42%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ։ Օրվա Ամփոփում 28․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․

Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ։ Օրվա Ամփոփում 28․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․

28․10․2020

00։06 - Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել: Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է։ [Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը] |

21։38 - Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5-րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։12 - Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: [ԱԱԾ]

21։10 - Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:  Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

20:45 - Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը։ [ՀՀ ԱԳՆ]

20։28 - ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ: [ՊԲ]

20։13 - Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ [ՊԲ]

20։11 - Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնչում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն։ [Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան] |

19։14 - ՀՀ  Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: [ՀՀ ՔԿ]

19։11 - Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին։ [Մեկ ժամ առաջ այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը] 

18։56 - Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին։ [Արծրուն Հովհաննիսյան]

17։51 - Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: [ՊԲ]

17։49 - Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: [ՊՆ]

15։53 - Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն: 

15։40 - Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում ետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: [ՊԲ] 

15։24 - Ճիշտ է, մենք կորուստ ենք կրել, մասնավորապես, միջին սպայական կազմից: Հիմա դասընթացներ ենք անում, պահեստազորից ենք համալրում, մեր նախկին զինվորականներից ենք համալրում: Այսինքն՝ համակարգը շարունակում է աշխատել, իր թերությունները վերացնելով, շտկելով՝ առաջ է գնում: Դրան գումարած՝ մարտերի խտությունը, սաստկությունն ընկել է, այսինքն՝ ավելի հեշտ է դարձել պրոցեսներն իրականացնել: Որովհետև հակառակորդին մեծ հարված է հասցվել` չնայած նրա հաջողություններին որոշ տեղերում, նա առաջվա թափանիվն այլևս չունի։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իմպուլս» հաղորդման եթերում (27.10.2020)] 

14։51 - «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդայօն տագնապ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

14:41- Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]

14:27- ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ:Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: [ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը]

14:09-  Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: [Շուշան Ստեփանյան]

12:58- «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

12:45- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ [ԱՀ ԱԻՊԾ]

12:11- Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ակցիայի մի մասնակից նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց։ 

10:50- Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։ Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ] 

10:50- Համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ [Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան]

10:31- Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ։ [Շուշան Ստեփանյան]

09:37- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: [ՊԲ]

09:21- Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:
Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

Թեմայի այլ նորություններ