Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    39%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    40%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    34%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր՝ դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ՝ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 

«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրոթյան մեջ:

Թեմայի այլ նորություններ