ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:

Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում

Թեմայի այլ նորություններ