Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    78%
    3 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    41%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    78%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    7 կմ/ժ
  • Արցախ 17°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 569.85
  • Ռուբլի = 6.61464
  • Դոլար = 485.938

Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին

Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», - փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Թեմայի այլ նորություններ