Մի՛ տրվեք խաբկանքներին. կիբեռհանցագործության դեպքեր Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Մի՛ տրվեք խաբկանքներին. կիբեռհանցագործության դեպքեր Արցախում

Մի՛ տրվեք խաբկանքներին. կիբեռհանցագործության դեպքեր Արցախում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին ժամանակներում Արցախում հաճախակի են գրանցվում կիբեռհանցագործության դեպքերը:
 
Արտասահմանյան հակերների կողմից, գումար շորթելու նպատակով, մեր քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել տարբեր խաղարկությունների և քվեարկությունների՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական կայքում:
 
Կեղծ խաղարկության կամ քվեարկության ավարտին հանցագործները առաջարկում են տրամադրել մասնակցի սոցիալական էջի անձնական տվյալները: Ստանալով կայքեջի ծածկանունն ու գաղտնաբառը՝ հանցավորի կողմից ապօրինի կերպով ձեռք է բերվում տվյալ անձի կայքէջը: Հաջորդ քայլով հանցավորը տվյալ անձի կայքէջի հետ կապված որևէ ծանոթի միջոցով, ապօրինի տիրացված կայքի վերականգնման նպատակով, տուժողին առաջարկում է վճարել տարբեր չափերի գումարներ, ինչը պարտադիր կերպով պահանջում է կատարել «Քիվի ուոլլեթ» էլեկտրոնային դրամապանակով:
 
Վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:
 
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կրկին հորդորում է չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, սոցիալական ցանցերում այլ անձանց չտրամադրել անձնական տվյալներ և չմասնակցել կասկածելի ծագում ունեցող խաղարկությունների կամ քվեարկությունների:
 
Նման իրավիճակներում հայտնվելու ժամանակ անհապաղ դիմեք տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
Հեռ.՝ 1-02:

Թեմայի այլ նորություններ