Մենք ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    52%
    13 կմ/ժ
  • Արարատ 16°C
    38%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    60%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    54%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Մենք ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար․ Նիկոլ Փաշինյան

Մենք ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար․ Նիկոլ Փաշինյան

Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետև մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք: Ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է այպիսի տրամաբանություն. ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, որոնք կկանգնեն մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության դիրքերում: Այսօր կա՞ն արդյոք այդպիսի մարդիկ. այո՛, կան:Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարպետը հավելեց, որ այսօր նույնիսկ համացանցում կերպարներ են ձևավորվել` սկսած շարքայիններից, պայմանագրայիններից, կամավորականներից, սպաներից, գեներալներից: Փաշինյանի խոսքով՝ ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար:

«Պետք է նրանց կողքին կանգնել,  որովհետև նրանցից շատերը, ցավոք, զոհվել են հանուն հայրենիքի: Ո՞վ պետք է կանգնի. մենք բոլո՛րս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որն այսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա, մեր հերոս տղերքի կողքին կանգնի և կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակից, չի թողնում:

Չկա միջանկյալ տարբերակ. կա հաղթանակ, և կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը: Ես խոսեցի ՏԻՄ-երի մասին, հիմա ավելի ընդլայնեմ. կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ... Բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ, և այդ բոլոր ջոկատները պետք է գործեն ԳՇ պետի ենթակայության ներքո»,- եզրափակեց վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ