Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած. Ա. Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    45%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    28%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    34%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    68%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    38%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    35%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.28063
  • Դոլար = 394.714

Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած. Ա. Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած. Ա. Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նկարագրեց, թե ինչպես է հակառակորդը իրականացրել մարտական գործողությունները.

«Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։

Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։

Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։

«Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ» ,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈՒ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։ 

Թեմայի այլ նորություններ