Մանդատի տարածքային սահմանափակումները թույլ չեն տալիս մեզ մուտք գործել Արցախ. Շոմբի Շարփը՝ ՀԽ անդամներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

Մանդատի տարածքային սահմանափակումները թույլ չեն տալիս մեզ մուտք գործել Արցախ. Շոմբի Շարփը՝ ՀԽ անդամներին

Մանդատի տարածքային սահմանափակումները թույլ չեն տալիս մեզ մուտք գործել Արցախ. Շոմբի Շարփը՝ ՀԽ անդամներին

ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի  և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը,  ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանը:

Հանրային խորհրդի նախագահի և անդամների կողմից հստակ և հատու ներկայացվել է իրավիճակի ռազմական, միջազգային/հումանիտար իրավական, սոցիալական, առողջապահական և այլ դիտանկյունները, որոնց հակազդման և/կամ կանխարգելման հարցում միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների արձագանքը երբեմն անհասկանալի է, երբեմն ուշանում է, երբեմն էլ անբավարար է։ 

Շնորհակալություն հայտնելով մինչև այժմ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած տարբեր ծրագրերի կապակցությամբ՝ այդուհանդերձ, հնչած ելույթներում, անգամ սուր կամ էմոցիոնալ քննադատություներում անբավարար ու կործանարար է համարվել այդ փոքրիկ, չճանաչված հանրապետության ու տարածաշրջանի՝ ֆիզիկական գոյության ու ցեղասպանությունից փրկվելու պայքար մղող բնակչության հանդեպ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից պարտավորությունների ու պատասխանատվության բացակայությունը, որը քողարկվում է «մանդատի բացակայություն» ձևակերպման ներքո։ Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից արձանագրվում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սարսափազդու խախտումներ, քաղաքացիական բնակչության հրթիռակոծություն ու հրետակոծություն Արցախի անխտիր բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ արգելված կասետային զենքերով, մահաբեր ԱԹՍ-ներով, որի դեմ անպաշտպան են երեխաներից մինչև կանայք, ծերեր ու խաղաղ բնակչություն, փաստվում են ռազմագերիների հետ վերաբերմունքի անմարդկային բազում դեպքեր, հումանիտար, այն է՝ դիերի փոխանակման նպատակով հրադարար հաստատելու մերժում, մշակութային, կրթական ու ուսումնական հաստատությունների ոչնչացում և այլն։   

Խորհրդի անդամների կողմից հարց է բարձրացվել, թե ինչպե՞ս կարող է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանափակված լինել իր առաքելությունն Արցախում իրականացնելու հարցում, երբ այնտեղ մարդիկ են մահանում, որոնց թվում նաև՝ խաղաղ բնակչությունը: Հանրային խորհրդից առաջարկություն-պահանջներ են հնչել ՄԱԿ-ի ծրագրերը անհապաղ Արցախ հասցնելու վերաբերյալ՝ չնայելով Ադրբեջանի դիմադրությանը և ստեղծելով հատուկ մանդատ, կամ որպես նախադեպ օգտագործել Համաշխարհային փոստային միության կողմից Արցախը որպես Հայաստանի Հանրապետության փոստային համակարգի մաս ճանաչելն ու փոստային առաքումներ իրականացնելը, ինչը հնարավորություն կտա նույն սկզբունքը տարածել Արցախում նաև ՄԱԿ-ի առաքելության իրականացման համար:

ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն այսօր ստիպված են խոսել ներկաների հետ բավականին բարդ իրավիճակում, լիարժեք կիսում են հայ ազգի ապրումներն ու զգացմունքները, որովհետև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ մոտ 300 աշխատակիցների հարազատների շրջանում ևս արդեն կան կորուստներ, ինչը ստիպում է զգալ իրավիճակի ամբողջ ծանրությունը: Նրա կողմից ընդգծվել է հատկապես այն փաստը (որը երկրորդել են նաև ծրագրերի ղեկավարները), որ կան մանդատի տարածքային սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իրենց մուտք գործել Արցախ և աշխատել ուղղակի հենց այնտեղից, սակայն պատրաստ են Հայաստանում համապատասխանեցնել իրենց գործունեության մասշտաբները ըստ առաջացած կարիքների: Մյուս կողմից, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղում աշխատանքներն իրականացնելն անհնար է դառնում, սակայն գրասենյակն առավելագույնն է անում տեղեկատվությունը համապատասխան պաշտոնյաներին հասցնելու և որոշակի փոփոխությունների հասնելու համար:

 

Թեմայի այլ նորություններ