Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    36%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    40%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 390.04

Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Արցախյան այս պատերազմում Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը մահացել է։ Ցավալի լուրը հայտնում է Սարդարապատի համայնքապետարանը։ 

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։ Աստված հոգիդ լուսավորի․․․»,- ասված է համայնքապետարանի հայտարարության մեջ։ 
 
Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ։
 

Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոս» բարձր կոչմանն է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 4-ին՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Դավիթը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Նրա շնորհիվ Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացել է ոսկե մեդալ։

Թեմայի այլ նորություններ