ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    16 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    63%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    75%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ գործարկման համար ԱԹՍ-ները սահմանված վայր են տեղափոխվել «ԿամԱԶ» բեռնատարի թափքում։ Հաղորդվում է նաև, որ նման գործողություններ խաղաղապահներն իրականացնում են պարբերաբար։ ԱԹՍ-ների միջոցով ստացած տվյալներն իրական ժամանակի ռեժիմում փոխանցվում են կառավարման կետ, որտեղից իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող գործնականում ողջ տարածքում իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն։ Շտաբի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են խախտումների մասին ողջ տեղեկատվությունը։

Օդից օբյեկտիվ վերահսկողություն ու ստուգում են իրականացնում նաև «Ֆորպոստ» ԱԹՍ-ների հաշվարկների համակարգերը։

 

 

Թեմայի այլ նորություններ