ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (08․01․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    37%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.20255
  • Դոլար = 396.758

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (08․01․2021)

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (08․01․2021)

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց առջև դրված խնդիրների կատարումը՝ ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 225 արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 48 059 մարդ։

Ապահովվել է Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի 6 ավտոշարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով եւ Շուշի– Կարմիր Շուկա– Ջիվանւ ճանապարհահատվածով եւ հետադարձ ուղղությամբ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրել են 446,4 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 617 տնաշինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերել եւ վնասազերծել են 22 542 պայթուցիկ առարկա: 

Ստեփանակերտից 45 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Առաջաձոր բնակավայրում Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադի ուժերով ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 23 տեղացի բնակչի, այդ թվում ՝ 3 երեխայի: Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 173 բնակչի, այդ թվում՝ 147 երեխայի։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկությունների հավաքման "Թեժ գծի" աշխատանքների շրջանակում ընդունվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուս խաղաղապահների բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Թեմայի այլ նորություններ