ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (06․03․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (06․03․2021)

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (06․03․2021)

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ
չեն գրանցվել։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 15 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 10 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 23 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 606 հա տարածք, 504 կմ ճանապարհ, 1 572 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 112 պայթուցիկ առարկա:

Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովել է 140 տոննա մարդասիրական բեռի անվտանգ անցումը Մատաղիս – Վանք – Քարվաճառ երթուղով: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ