Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    15%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    22%
    10 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    15%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    15%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա դիտարկումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը: Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է Լաչինի միջանցքը՝ հինգ կիլոմետր լայնությամբ, որի միջոցով ապահովվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձը նրանց բնակության վայրեր եւ քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

Ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ։ Ընդհանուր առմամբ նախկին բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար մարդ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պայթունավտանգ առարկաներից մաքրվել են Ստեփանակերտի Զորգե փողոցը եւ Շուշի – Լիսագոր ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի եւ գազատարի երկայնքով ընկած հատվածը: Մեկ օրում մաքրվել է ավելի քան հինգ հեկտար տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ կահավորված տարածք եւ ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում վերանորոգման բրիգադներին Լեռնային Ղարաբաղում կենսականորեն կարեւոր ինժեներական կոմունիկացիաների վերականգնման գործում: Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2,5 կմ կապի գիծ, 1,5 կմ գազատար, էլեկտրահաղորդման գծերի մեկ կիլոմետրանոց հատված, էլեկտրահաղորդման գծերի չորս հենարան եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկ-մասնագետներից կազմված բրիգադի կողմից խորհրդակցություններ են անցկացվել եւ մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերվել Խանաբադ բնակավայրի 67 բնակիչների, այդ թվում ՝ 11 երեխաների: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանակումները:

2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի համաձայն ՝ ձեռք է բերվել տեղակայման եւ գործունեության կարգի շուրջ պայմանավորվածություն։

Կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին․

Այն կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։

Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուսական եւ թուրքական անձնակազմի թիվը հավասարազոր կլինի։

Թեմայի այլ նորություններ