Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 21․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    47%
    16 կմ/ժ
  • Արարատ 25°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    15 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    28%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    25%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    66%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 21․10․2020

Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 21․10․2020

21․10․2020

22:03 - Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:02 - Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։35 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև։ Բանաձևի հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։
Գրեյս Նապոլիտանոն ասել է․ «Առաջ գնալն է ազատության ճանապարհը: Այդ պատճառով էլ կոչ եմ անում ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։ [Արցախի ԱԳՆ]

20։42 - Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը։ [ Ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում]

19։11 - Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել: [Նիկոլ Փաշինյան]

19։02 -Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր: Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար։  [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

18։53 - Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։ [Արծրուն Հովհաննիսյան]

18։50 - Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: [ՊԲ]

18։25 - «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով: Օրենքի նախագծով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

17։53 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։ Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: [ՀՀ ԱԳՆ]

17:35 - Կառավարությունը 2020 թ․ հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թ․ դեկտեմբերի 31-ից վեց ամսով:

17։22 - Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: [Արայիկ Հարությունյան] 

16։28 - Եվս մի հարց և մոլորություն կա, որը շատ է շրջանառվում: Խոսքը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին է: Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի` որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի աջակցությունը: Եվ կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, մենք հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար։ [Նիկոլ Փաշինյան]

16:22 - Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում կարելի է դա հնարավոր դարձնել: [Նիկոլ Փաշինյան] 

16։14 - Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները,  թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված: [Նիկոլ Փաշինյան]

15։25 - Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն բայրամովի հետ: Քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ: [ՌԴ ԱԳՆ] 

14։49 - Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։ [ՀՀ ՇՄՆ-ն՝ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին]

14։47 - Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։ [Արծրուն Հովհաննիսյան]

14:07- Ռազմարդյունաբերական կոմիտեի  ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։  ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

13:50- Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչվաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս պատերազմը ոչ միայն ԼՂ-ի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի: Ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ: [Աննա Հակոբյանի նամակը՝ Բրազիլիայի առաջին տիկնոջը]

13:09- Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով: [Շուշան Ստեփանյան]

12:24- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:
 

11:54- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Նախագիծը հետադարձ ուժ է ստանալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: 

11:32- Ազգային ժողովի արտահերթ նիստը. օրակարգում են «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

11:22- Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ 

10:41- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

10:21- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նախագահը նրանց հետ նախատեսում է քննարկել ԱՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՀ սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:

10:00- Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։ [Շուշան Ստեփանյան]

09:59 -Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ: [ԱՀ ԱԻՊԾ]

09:10- Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել Վյաչեսլավ Վալերևիչ Ոսկանովը (հետմահու), Վահագն Արամի Թումանյանը (հետմահու), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել Տիգրան Արծվիի Աշոտյանը  (հետմահու), Ցոլակ Սամվելի Խաչատրյանը (հետմահու):

02:11 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ [ԱԳՆ խոսնակ]

Թեմայի այլ նորություններ