Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման մասին

Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման մասին

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները հակամարտությունից հետո ճշտում են ռազմագերիների փոխանակման ցուցակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքերով, սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին գերեվարվածների ցուցակները, և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ:

«Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և բոլորը՝ ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին». – ասել է ՌԴ նախարարը:

Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և հետագայում տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակցածների փոխանակումներ:

«Բայց հիմա գլխավոր հարցը, որն առաջացավ արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, նոյեմբերի վերջին այնտեղ ուղարկված հայ զորակոչիկների մեծ խումբն է: Նրանք գերեվարվեցին մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի սկզբին, 62 մարդ»: — նշել է Լավրովը:

Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, այդ փուլում հայտարարել է, որ այդ մարդիկ քանի որ հայտնվել են նշված տարածքում զինադադարի  հայտարարությունից և ռազմական գործողությունների ավարտից  հետո, պետք է դիտարկվեն առանձին ընթացակարգով:

«Մենք, այնուամենայնիվ, դեռ նպաստում ենք, որ այս հարցը լուծվի և փակվի` առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ես խոսեցի Հայաստանի արտգործնախարարի հետ `փորձելով հստակեցնել գերեվարվածների վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ այժմ նրանք շատ ավելին են, քան 62-ը: Եվ հիմա մեր զինվորկանները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ: Այդ ցուցակները հնարավորություն են տալիս՝ հասկանալու, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ », — շեշտել է Լավրովը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ եթե Ղարաբաղում չլինեին ռուս խաղաղապահներ, ապա ռազմագերիների փոխանակման հարցը ավելի դժվար լուծելի կլիներ:

Թեմայի այլ նորություններ