Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Սրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ըստ Բեգլարյանի՝ վերանորոգման քողի տակ ադրբեջանցիները եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու պատմությունը և վերացնելու հայկական հետքերը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը:

Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը:

Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն  կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը:

Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»:

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տարածած հաղորդագրությունից տեղեկացել ենք, որ Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

Թեմայի այլ նորություններ