Խաղաղապահները ԼՂ-ում ապահովել են էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 10°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Խաղաղապահները ԼՂ-ում ապահովել են էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Խաղաղապահները ԼՂ-ում ապահովել են էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Շուշիի շրջանի վարչակազմի դիմումի համաձայն ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդիչների վերականգնման աշխատանքների ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուս խաղաղապահները միջոցառումներ են իրականացնում՝ ապահովելու անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ: էլեկտրահաղորդիչների տվյալ հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, այդ պատճառով վարչակազմից դիմում են ներկայացրել մեր հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել անվտանգությունն իրականացվող աշխատանքների ժամանակ: Ներկա պահին վերականգնվել է մոտ 20 կմ ձգվող էլեկտրահաղորդիչ գծեր, ինչպես նաև ճանապարհային լուսավորության 150 լապտերային սյուն է միացվել գիշերային ժամերին առավել անվտանգ երթևեկության համար»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Թեմայի այլ նորություններ